Armenian students participating in WikiCamps divide their time between editing Wikipedia and physical activities. Here they use their bodies to spell out “Wiki Camp”. Photo by Beko, freely licensed under CC BY-SA 4.0
Վիքիճամբարը (անգլերեն՝ Wikicamp) Վիքիմեդիա Հայաստանի կողմից կազմակերպված կրթական նախագիծն է, որը նպատակ ունի խրախուսել 14-20 տարեկան պատանիներին և երիտասարդներին խմբագրել Վիքիպեդիայում: Նախագծի ընթացքում պահպանվել է հավասարակշռությունը խմբագրելու և զվարճանքի միջև, ապահովվել՝ ճամբարականների անվտանգությունը: Վիքիճամբարը հաջողվել է՝ ցուցաբերելով անհավատալի արդյունքներ: Հաղթանակի ճամփան, սակայն, կարճ ու դյուրին չի եղել: Հայաստանում մինչ օրս կազմակերպվել է չորս Վիքի Ճամբար, որոնցից յուրաքանյուրն այսպիսի հաջողությունների հասնելուց մի քանի ամիս առաջ նախօրոք նախագծվել է և նախապատրաստվել: Երկու ճամբար կազմակերպվել է ամռանը,մեկն աշնանը իսկ վերջինը ձմռանը՝ անցյալ ամիս: Ամառային ճամբարներին մասնակցել է 135 ճամբարական, ովքեր ստեղծել են 5,425 նոր հոդված և ավելացրել ավելի քան 22 միլիոն բայթ բովանդակություն: Ամառային և ձմեռային ճամբարներն ունեցել են 73 մասնակից, ստեղծվել է ավելի քան 997 հոդված, բարելավվել հարյուրավոր հոդվածներ և ավելացվել ավելի քան 3 միլիոն բայթ, ինչպես նաև բարելավվել 576 բառ-հոդված՝ Վիքիբառարանում:
Սովորաբար ավելի հեշտ է խմբագրման դասընթացներ կազմակերպել մեծահասակների (օրինակ՝ ուսանողների կամ շրջանավարտների համար), քան ավելի երիտասարդ լսարանի համար: Համացանցի բովանդակության մեծ մասն ավելացնում են մեծահասակները: Խմբագրման համար չկա որևէ տարիքային սահմանափակում. շատ երիտասարդ և ծեր մասնակիցներ խմբագրումներ են կատարում ամեն օր: Երիտասարդների և պատանիների համար Հայաստանում կարողացել են կազմակերպել լայնածավալ վորքշոփեր, որոնք չունեն իրենց հավասարը:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Վիքիմեդիա Հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի նախկին դրամաշնորհից 2000 ԱՄՆ դոլար էր մնացել: Վիքիմեդիայում մտածում էին, թե ինչ նախագիծ կարելի է իրականացնել մնացած գումարով, երբ Վիքիմեդիա Հայաստանի նախագահի՝ Սուսաննա Մկրտչյանի մոտ հիանալի գաղափար ծագեց՝ կազմակերպել ճամբար 14-20 տարեկանների համար, ովքեր հաճելի միջավայրում միասնաբար կխմբագրեն Վիքիպեդիայում: «Երբ ես պատմեցի մեր Վիքի Ճամբարի փորձը, բոլորը շատ ոգևորվեցին», ասում է Սուսաննան, «նրանք ցանկություն հայտնեցին կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, որը իհարկե գովելի է, սակայն պետք է ուշադիր լինել երեխաների հետ աշխատելիս: Ես տատիկ եմ և գիտնական, մարդիկ վստահում էին ինձ իրենց երեխաներին: Ճամբարի ընթացքում անվտանգության պահպանումը ամենաառաջնայինն էր: Մենք վերահսկում էինք ճամբարի անցուդարձը և անվտանգության նկատառումներով փակում էինք ճամբարը երեկոյան ժամը 10-ին»:
Ամեն օր ճամբարը սկսվում էր առավոտյան մարմնամարզությամբ, որի ժամանակ մասնակիցները կատարում էին թարմացնող վարժություններ: Սրան հաջորդում էր Վիքիպեդիայում խմբագրելը՝ օրական ընդամենը 4 ժամ: Օրվա երկրորդ կեսին մասնակիցները երգում և նվագում էին երգեր, խաղում սպորտային խաղեր, պարում և այլն: «Նրանք նույնիսկ ցանկանում էին խմբագրել այլ ժամերին ևս՝ լավագույն խմբագիրը դառնալու նպատակով, բայց մենք չէինք թույլատրում: Մենք ուզում էին, որ նրանք ֆիզիկապես նույնպես ակտիվ մնան՝ խաղան, պարեն, երգեն»: Մասնակիցները մրցում էին օրվա լավագույնը դառնալու նպատակով, որը ոգևորում էր նրանց վորքշոփերին խմբագրել հնարավորինս արդյունավետ: Կազմակերպիչների համար շատ դժվար էր ամեն օր ստուգել բոլոր մասնակիցների ներդրումը, բայց դա անհրաժեշտ էր նրանց խրախուսելու և ակտիվ պահելու համար, քանի որ ճամբարի գլխավոր նպատակը Վիքիմեդիայի նախագծերում ներդրումներ իրականացնելն էր:
Օրակարգը լավ բաժանված և հաջողված էր, որի շնորհիվ կարճ ժամանակում Վիքիմեդիայի նախագծերում բարձր որակով բովանդակություն ավելացվեց: Ճկուն օրակարգի շնորհիվ երիտասարդները սկսեցին սիրել Վիքիպեդիան և ազատ գիտելիք ստեղծելը: Խմբագրումներին զուգահեռ կազմակերպվող միջոցառումները չէին թողնում, որ ճամբարականները հոգնեն և նրանց մեջ պահպանում էին խմբագրելու հանդեպ ունեցած ոգևորությունը: Ճամբարականները նաև մրցակցում էին Վիքիպեդիայի մասին լավագույն երգ գրելու մեջ: Օգտագործելով արդեն տարածված երգերի մեղեդիները՝ նրանք գրում էին նոր երգի բառեր և արտահայտում իրենց սերը Վիքիպեդիայի նկատմամբ: Յուրաքանչյուր ճամբարի ընթացքում կազմակերպվել են երկու գիտարշավներ՝ նոր վայրեր բացահայտելու համար: «Վիքիպեդիայում ներդրումներ իրականացնելը միակ նպատակը չէր. նրանց բնավորությունն էր փոխվում, որն ավելի կարևոր է», մեկնաբանում է Սուսաննան:
Կազմակերպիչները նորեկներին օգնում էին ընտրել խմբագրվելիք հոդվածը, բայց բոլորն ազատ էին ընտրել և թարգմանել հոդվածներ նախընտրելի բնագավառից: Ավելի երիտասարդ խմբագիրները խմբագրում էին Վիքիբառարանը, քանի որ այն ավելի հեշտ է, իսկ ավելի մեծահասակ խմբագիրները, որոնց մեծ մասը մասնակցել է Վիքիմեդիա Հայաստանի հաջողված Կրթական ծրագրին խմբագրում էին Վիքիպեդիան: Լավ մշակված օրակարգը և մրցակցությունը այն երկու սկզբունքներն էին, որոնք խմբագրումը դարձնում էին ավելի հեշտ: Վիքիպեդիայի ակտիվ խմբագիրների ծախսերը ճամբարում հոգում էր Վիքիմեդիա Հայաստանը, սակայն յուրաքանչյուրը կարող էր մասնակցել ճամբարին՝ վճարովի հիմունքներով:
Գովազդելու համար շատ միջոցներ չկային: Այդ պատճառով Մկրտչյանը գրեց մամլո հաղորդագրություն և Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում հրավիրեց մամլո ասուլիս, որտեղ նա լրագրողներին ներկայացրեց Վիքիճամբարը: Սոցիալական ցանցերը փոխարինեցին ավանդական հրապարակման միջոցներին, քանի որ նախագիծը կախված էր ավելի շատ պարզ հաղորդակցումից, մամուլից և սոցիալական մեդիայից, քան թանկարժեք գովազդային ընկերություններից: Այսպիսի մոտեցումը այլ վայրերում հնարավոր է անհնար լիներ իրագործել, սակայն Հայաստանում այն հաջողությամբ իրականացավ:
Վիքիմեդիա Հայաստանի Վիքիճամբար նախագիծը Վիքիմանիա 2014-ում ճանաչվել է որպես ամենազիլ նախագիծ:
Վիքի ճամբար նորաստեղծ նախագիծը գերազանցեց բոլոր սպասելիքները՝ ապացուցելով, որ ցանկացած մասնակցին ակտիվացնելու ոչ ավանդական եղանակները, եթե լավ մտածված են, անպայման հաջողության են հասնում: Պիլոտային նախագիծը կարողացավ ապահովել քանակ և որակ՝ մասնակիցներին պահելով միշտ ակտիվ և խանդավառված:
Սամիր Էլշարբաթի, Վիքիմեդիա Հիմնադրամ, Վիքիպեդիա կրթական ծրագրի, հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Can you help us translate this article?
In order for this article to reach as many people as possible we would like your help. Can you translate this article to get the message out?
Start translation